Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է վարույթ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ

Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում է Քննչական կոմիտեն։
«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՊՆ ռազմական ոստիկանության բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը»,- ասված է հաղորդագրությունում։
https://civilnet.am/news/805533/%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a6%d5%ab%d5%b6%d5%ae%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%b8%d5%b2%d5%ab-%d5%a4%d5%ab/
Civilnet










