Գլխավոր Լրահոս

Գրետա Թունբերգ. «Ադրբեջանին COP29 հարթակ տրամադրելը աշխարհի երեսպաշտությունն է ի ցույց դնում»

Գրետա Թունբերգ. «Ադրբեջանին COP29 հարթակ տրամադրելը աշխարհի երեսպաշտությունն է ի ցույց դնում»

«Պատճառը, թե ինչու ես անձամբ ներկա չեմ COP29-ին, շատ պարզ է: Կլիմայական արդարության հիմնարար սկզբունքը, որը ես և բազմաթիվ այլ ակտիվիստներ կրում ենք, և որն իրականում մեր ակտիվիզմի հիմնասյունն է, ամբողջովին անհամատեղելի է Ադրբեջանում անցկացվող COP29-ի հետ». նոյեմբերի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում միջոցառման ժամանակ հայտարարեց շվեդ բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգը։ Միջոցառումը կրում էր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների ու շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագիրը։

«Ադրբեջանը, ինչպես նշեցին, ռեպրեսիվ պետություն է, նավթային երկիր, որը մտադիր է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը և պատասխանատու է էթնիկ զտումների համար: Դա, մեղմ ասած, գարշելի է: Ծայրաստիճան կեղծավորություն է այն, որ այս համաժողովը՝ COP29-ը, անցկացվում է այդ երկրում»,- հայտարարեց Թունբերգը։

Նա ընդգծեց՝ Ադրբեջանին հաջողվեց խուսափել գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից, ավելին՝ նրան տրամադրվեց համաշխարհային հարթակ՝ օրինականացնելու մարդու իրավունքների լրջագույն խախտումները և էթնիկ զտումները։

«Եվ աշխարհը լուռ է մնում և տալիս է նրանց այդ հնարավորությունը՝ նորից ու նորից։ Մինչ մենք խոսում ենք, քաղաքացիական հասարակության վրա շարունակական ճնշումներ են գործադրվում, և փոփոխությունների կոչ անող ձայները պարբերաբար լռեցվում և բանտարկվում են»,- նշեց ակտիվիստն ու կրկնեց՝ Ադրբեջանին հանցագործությունները կոծկելու հնարավորություն է տրվում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում