Գլխավոր Լրահոս

Էրդողանը կաթված չի ստացել. սոցցանցերում տարածվում են հին, կեղծ լուրեր

Էրդողանը կաթված չի ստացել. սոցցանցերում տարածվում են հին, կեղծ լուրեր

Հայկ Հովհաննիսյան, #CivilnetCheck

Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մի շարք կայքերում տեղեկություն է տարածվում, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

«Նա մահանում է. առավոտ շուտ բարի լուր. Էրդողանը կաթված է ստացել․ ելույթը չեղարկվել է» վերտառությամբ գրառումները տարածվել են տասնյակ ֆեյսբուքյան էջերում՝ հավաքելով մոտ 900 արձագանք, հարյուրավոր կիսումներ և մեկնաբանություններ։

Սակայն տարածվող տեղեկությունները կեղծ են և կրկնում են ավելի քան երկու տարի առաջ շրջանառված անհիմն լուրերը:

Հին տեղեկությունների նոր շրջանառություն

Հայկական մեդիատիրույթում պարբերաբար հայտնվում են լուրեր Էրդողանի առողջական ծանր վիճակի կամ կաթվածի մասին։ Նմանատիպ տեղեկություններ են տարածվել 2022-ին, 2023-ին և 2024-ի ապրիլին։

Այս անգամ տեղեկությունը տարածվում է ֆեյսբուքյան տասնյակ էջերի միջոցով, որոնք հղում են կատարում lureronline.ru, erevanblog.am, hraparaknews.am և այլ կայքերի։ Դրանցում հաղորդվում է, թե Էրդողանի ելույթից մեկը հետաձգվել է նրա առողջական խնդիրների պատճառով և նշվում «մասնակի կաթվածի» մասին։

Իրականում Էրդողանի կաթվածի մասին այս լուրը հին է և մի շարք հայկական լրատվամիջոցներում շրջանառվել է դեռ 2022-ի հուլիսի 2-ին։ Թեև այդ ժամանակ նրա ելույթներից մեկն իսկապես հետաձգվել էր, սակայն Էրդողանի վարչակազմից հայտարարել էին, որ պատճառը պարզապես մրսածությունն է։

Ովքե՞ր և ինչո՞ւ են տարածում կեղծ լուրերը

#CivilNetCheck-ի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կեղծ լուրեր տարածող էջերն ու սունկ կայքերը փոխկապակցված են։ Նրանք վերջերս նմանատիպ կեղծ տեղեկություններ էին տարածել երգիչ Հարություն Փամբուկչյանի և դերասան Աշոտ Ղազարյանի մասին։

Էջերը տարածում են նաև խուճապային և կեղծ լուրեր Հայաստանում հրդեհների, երկրաշարժերի, զինծառայողների մահվան և պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։Կայքերում այցելությունների և էջերի հետևորդների թիվը ավելացնելու համար կեղծ լուրերի վերնագրերում հաճախ օգտագործվում են «շտապ լուր», «տագնապալի», «ցավալի» և նմանատիպ ուշադրություն գրավող բառեր։

Էջերն ու կայքերը կապված են բլոգեր Արման Թումասյանի հետ, որն ավելի վաղ #CivilNetCheck-ին հաստատել էր, որ էջերը նման կերպ «զարգացվում» և վաճառվում են։

Տես՝ 160 հազարից ավելի հետևորդներ ունեցող էջը կեղծ, խուճապ տարածող հրապարակումներ է անում

Այսպիսով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կաթված ստանալու մասին սոցցանցերում տարածվող լուրերը կեղծ են և վերաբերում են 2022-ին շրջանառված անհիմն տեղեկություններին։ 

Փաստերի ստուգում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում