Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը պաշտոնյայի է ձերբակալել սահմանազատված գյուղից լուսանկարներ հրապարակելու համար

Ադրբեջանը պաշտոնյայի է ձերբակալել սահմանազատված գյուղից լուսանկարներ հրապարակելու համար

Ադրբեջանը կառավարության պաշտոնյայի մեղադրանք է առաջադրել ռազմական տեղեկություններ տարածելու համար՝ սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանի կողմից Ադրբեջանին վերադարձված գյուղերում ռազմական դիրքերի լուսանկարներ անելու համար

Առողջապահության նախարարության Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Ադալաթ Վերդիևը ձերբակալվել է երկուշաբթի։

Նրան մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ տարածելու և ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

Վերդիևը, որը նաև պահեստազորի սպա և ռազմական փորձագետ է, նոյեմբերի 22-ին մասնակցել է Պետական սահմանապահ ծառայության կողմից Ղազախում և Խեյրիմլիում կազմակերպված մամուլի շրջայցին։ Խեյրիմլին այն չորս գյուղերից մեկն էր, որոնք ապրիլին սահմանազատման գործընթացի շրջանակում Հայաստանը հանձնել է Ադրբեջանին։

Վերդիևը ձերբակալվել է Ֆեյսբուքում տեսանյութը հրապարակելուց երեք օր անց։

Գլխավոր դատախազությունը նրան մեղադրել է պետական գաղտնիք հանդիսացող ռազմական տեղեկություններ տարածելու մեջ, որ նա իբր նկարահանել է «զինված ուժերի մարտական դիրքերի բարձրությունները, սահմանապահ զորքերի տեղակայման վայրերը, կոորդինատները և մարտական իրավիճակը»։

«Կան հիմնարար կասկածներ, որ Ադալաթ Վերդիևը, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, զգալի վնաս է հասցրել Ադրբեջանի Հանրապետության շահերին [...], ինչը հանգեցրել է ծանր հետևանքների»,- ասված է հայտարարությունում։

Չնայած նրա ձերբակալությանը՝ շրջայցին մասնակցած մի շարք այլ լրագրողներ ևս գյուղից նյութեր են հրապարակել, այդ թվում՝ Report-ը և APA-ն, որոնք կառավարամետ լրատվական գործակալություններ են։

Մեդիա իրավունքի փորձագետ Խալեդ Աղալին OC Media-ին ասել է, որ 2004-ին ընդունված Պետական գաղտնիքի մասին օրենքի որոշ դրույթներ, որոնց խախտման մեջ մեղադրվում է Վերդիևը, «կորցրել են իրենց արդիականությունը տեխնոլոգիական զարգացումների լույսի ներքո»։

«Եթե որևէ տեղակայման կամ վայրի մասին տեղեկությունները հեշտությամբ կարող են տեսնել և ուսումնասիրել բոլորը՝ օգտագործելով տեխնոլոգիաները, ապա այդ տեղեկությունների հավաքման և տարածման համար պատասխանատվություն սահմանելը անտրամաբանական է թվում»,- ասել է նա։

OC Media

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում