Գլխավոր Լրահոս

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երասխում հանդիպել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ։ Այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մոնիթորինգը և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասված է գրառման մեջ։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 25-ին։ Նախօրեին՝ նոյեմբերի 26-ին Անջեյ Դուդան այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հանդիպել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ։

https://civilnet.am/news/806866/%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b6-%d5%bb%d5%a1%d5%b6%d6%84-%d5%af%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%a4%d6%80%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%a5%d5%be%d6%80%d5%a1%d5%ba%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%84%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%b8%d5%bf%d5%a5%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%ac%d5%a5%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0/

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում