Գլխավոր Լրահոս

Արտակարգ իրավիճակների նախկին նախարարը մեղավոր ճանաչվեց

Արտակարգ իրավիճակների նախկին նախարարը մեղավոր ճանաչվեց

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։

Դատարանը Փիլոյանի նկատմամբ սահմանել է 4 տարի 5 ամիս ազատազրկում՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը, 3 տարի ժամկետով արգելք՝ որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու վրա, 1,3 մլն դրամի տուգանք։

Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է 2022-ի մարտի 30-ին։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ընկերության օգտին գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր չափերով կաշառք, իսկ մեկ այլ դրվագով արտակարգ իրավիճակների նախարարը ստացել է ջեռուցման համակարգի տեսքով կաշառք՝ համապատասխան անձին ԱԻՆ-ում աշխատանքի ընդունելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում