Գլխավոր Լրահոս

Բլինքենը Անկարայում է, քննարկելու է իրավիճակը Սիրիայում

Բլինքենը Անկարայում է, քննարկելու է իրավիճակը Սիրիայում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական այցով Անկարայում է՝ քննարկելու տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում։

Անկարայի օդանավակայանում ԱՄՆ պետքարտուղարին դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Բլինքենը երկօրյա այցով գտնվելու է Թուրքիայում և իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ մանրամասն քննարկելու է տարածաշրջանային հարցերը։ Բլինքենն ու Ֆիդանը սերտ շփումներ են ունեցել Սիրիայում ընթացող թեժ զարգացումների ժամանակ՝ դեկտեմբերի 6-ին և 9-ին, որոնց ընթացքում թուրքական կողմը հայտարարել է «Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ Թուրքիայի անհանդուրժողականության» մասին։ 

Նախօրեին՝ դեկտեմբերի 12-ի երեկոյան, մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու արտգործնախարարը մեկնել են Դամասկոս՝ հանդիպելու սիրիական նոր իշխանությունների հետ։

https://www.youtube.com/watch?v=QX_JnLLHD0c
https://www.youtube.com/watch?v=s5JF4cSSLsE
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում