Գլխավոր Լրահոս

Դատախազությունը պահանջում է գլխավոր շտաբի նախկին պետից բռնագանձել վեց անշարժ գույք

Դատախազությունը պահանջում է գլխավոր շտաբի նախկին պետից բռնագանձել վեց անշարժ գույք

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել վեց անշարժ գույք, դրամական միջոցներ։

«Հակակոռուպցիոն դատարանը 2024-ի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 97,3 մլն դրամ և վեց անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545,6 մլն դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

Արտակ Դավթյանը գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020 և 2021-2022 թվականներին։ Նա մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ 1998-ից զինված ուժերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում