Դատախազությունը պահանջում է Լևոն Յոլյանից բռնագանձել վեց անշարժ գույք և 1,7 մլրդ դրամ

Դատախազությունը պահանջում է Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից բռնագանձել վեց անշարժ գույք և 1,7 մլրդ դրամ։
«Հակակոռուպցիոն դատարանը դեկտեմբերի 2-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Պահանջ է ներկայացրել դատարանին՝ առողջապահության նախարարի նախկին տեղակալ, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լևոն Յոլյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել մեկ անշարժ գույք՝ Երևանում, մեկ անշարժ գույք՝ Ծաղկաձորում, երեք անշարժ գույք՝ Արտավազ գյուղում, մեկը անշարժ գույք՝ Արտաշատում և մեկ տրանսպորտային միջոց, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 628 միլիոն դրամ»,- ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունը պահանջում է նաև 1,5 մլրդ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ:
Civilnet










