Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը նախատեսում է ռուսական զենք գնել. Ալիև

Ադրբեջանը նախատեսում է ռուսական զենք գնել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն նախատեսում է հետագայում ևս ռուսական զենք գնել, սակայն գործընթացը դադարեցվել է օբյեկտիվ պատճառներով:

«Այո, նախատեսում է (զենք գնել Ռուսաստանից - խմբ.)։ Բայց պետք է ասեմ, որ վերջին առնվազն երեք տարվա ընթացքում ռուսական զենքի գնման նոր պայմանագրեր չեն ստորագրվել»,- Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է նա։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը գոհ է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումից. «Մենք ուրախ ենք, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները։ Վստահ եմ, որ հաջորդ տարի ևս այդ դրական դինամիկան կպահպանվի։ Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը հուսալի գործընկերներ են, և կարծում եմ, որ դրանում կասկած չկա ոչ Ադրբեջանում, ոչ Ռուսաստանում։ Մեր երկրների համար դժվարին ժամանակներում մենք մեզ միշտ բարեկամաբար ենք պահել»։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի վերականգնման գործում Բաքուն սպասում է ռուսական ներդրումների: Նա հայտնել է, որ առաջին ներդրումային նախագիծն իրականացրել է Թաթարստանը։ Խոսքը Ջաբրայիլի շրջանում «ԿԱՄԱԶ»-ի սպասարկման կենտրոնի բացման մասին է։ «Սա առաջին ներդրումային նախագիծն էր, այսինքն՝ օտարերկրյա ներդրումների առաջին նախագիծը ռուսականն էր։ Այնպես որ, մենք և ներդրումների ենք սպասում, և ուրախ կլինենք կապալառուներին տեսնել»,- ասել է Ալիևը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում