Չինական ընկերությունները կֆինանսավորեն իրանական տասը էլեկտրակայանների կառուցումը: Իրանական ISNA գործակալությանն այս մասին տեղեկացրել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Բեհզադը:
Ավելի վաղ Tehran Times-ը հաղորդել է, որ չինական ընկերությունը $500 մլն է ներդրել կենտրոնական Իրանում՝ Թաբասում ածխի էլկեկտրակայանի կառուցման համար:
Էլկեկտրակայանն ունենալու է 650 ՄՎտ հզորություն:
Բեհզադի խոսքով՝ նախագիծը ծրագրվում է ավարտել 74 ամսում:
Ներկայում Իրանում հարևան երկրներ տարեկան 10 հազ. ՄՎտ էլեկտրաէներգիա արտահանելու հնարվորություն ունի: Երկիրը ձգտում է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային արտահանող և 1,1 մլրդ է ներդրել երեք նոր էլեկտրակայանների կառուցման համար:
Էներգետիկայի նախարարությունը մտադիր է օրացույցային այս տարում, որն ավարտվում է 2013թ. մարտի 20-ին, էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել 5 Գվտ-ով:
Անցած տարի Իրանը հարևան երկրներ է արտահանել է 8,6 մլրդ Կվտ/ժամ էլեկրաէներգիա:
Ներկայում Իրանը էլեկտրաէներգիա է արտահանում Ադրբեջան, Թուրքիա, Հայաստան, Թուրքմենստան, Պակիստան, Աֆղանստան և Իրաք:
Civilnet











