Գլխավոր Լրահոս

ԱՄԷ-ում հնդկական սփյուռքը հասել է 4 միլիոնի, մեծ նպաստ ունի երկրի զարգացման մեջ

ԱՄԷ-ում հնդկական սփյուռքը հասել է 4 միլիոնի, մեծ նպաստ ունի երկրի զարգացման մեջ

Հնդկական համայնքի թիվն Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) հասել է գրեթե 4 մլն-ի և մեծ նպաստ ունի այդ երկրի տնտեսական աճի ու զարգացման գործում։ ԱՄԷ-ի ընդհանուր բնակչությունը մոտ 11 մլն է։

Ինչպես հաղորդում է Khaleejtimes-ը, շաբաթ օրը Հնդկաստանի որակավորված հաշվապահների ինստիտուտի (ICAI) Դուբայի մասնաճյուղի կազմակերպած համաժողովի Դուբայում և Հյուսիսային Էմիրություններում Հնդկաստանի գլխավոր հյուպատոս Սաթիշ Կումար Սիվանն ասել է, որ ԱՄԷ-ն, հատկապես Դուբայը, արագ վերածվում է ֆինանսական ոլորտի համաշխարհային կենտրոնի՝ հնդկական սփյուռքի ներդրման շնորհիվ։

«Մասնագիտական ներդրումներից զատ, հնդկական համայնքը ծառայում է որպես մշակութային կամուրջ մեր երկու երկրների միջև, որոնք վայելում են պատմական կապերը։ 2012-ի 2,2 մլն-ից մինչև անցյալ տարվա 3,9 մլն աճած համայնքի ներդրումը առանցքային է եղել Հնդկաստանի և ԱՄԷ-ի միջև ռազմավարական գործընկերության սերտացման համար, հատկապես վերջին տասնամյակում։ Մեր պարտքն է շնորհակալություն հայտնել ԱՄԷ-ի ղեկավարներին՝ համայնքին բարգավաճելու հնարավորություն տալու համար»,- ասել է Սիվանը «Տեսլական - մասնագիտություն, Բհարաթ և համաշխարհային տնտեսություն» համաժողովում իր բանախոսության ժամանակ։

Սաթիշ Կումար Սիվանը

Հնդիկները ԱՄԷ-ում ներգաղթյալ ամենամեծ համայնքն են և տարիների ընթացքում զգալի ներդրում են ունեցել այդ երկրի տնտեսության մեջ։ Հնդիկ ներգաղթյալները հարուստ ներդրումներ են ունեցել առողջապահության, անշարժ գույքի, մանրածախ առևտրի և այլ ոլորտներում։

Հնդկական և ներգաղթյալ այլ համայնքների բնակչությունը նվազել է 2020-ի համավարակի տարում, սակայն հետո վերականգնվել է, քանի որ բազմաթիव մասնագետներ և բարձր եկամուտ ունեցող անհատներ տեղափոխվել են ԱՄԷ՝ ավելի լավ հեռանկարների և աշխատանքային հնարավորությունների որոնման նպատակով, որոնք առաջացել են երկրում վերջին չորս տարիներին արձանագրված տնտեսական բարձր աճի շնորհիվ։

Ըստ հնդիկ դիվանագետի՝ ԱՄԷ-ի ղեկավարությունը հնդիկներին առանց արգելքների իրենց կրոնը դավանելու հնարավորություն է տվել։

Հաշվապահների դերը

Հնդկաստանի որակավորված հաշվապահների ինստիտուտի Դուբայի մասնաճյուղը դարձել է ամենաազդեցիկը ICAI-ի բոլոր մասնաճյուղերի շարքում ամբողջ աշխարհում, ասել է Սիվանը։ «Հաշվապահության և բիզնես խորհրդատվության ֆինանսական ուղղություններում աշխատող այս մասնագետները կարևոր դեր են խաղում տնտեսական աճի խթանման, ֆինանսական թափանցիկության ապահովման և համաշխարհային շուկայում Հնդկաստանի ինտեգրման գործում։ Բազմազգ կորպորացիաներում, ֆինանսական հաստատություններում և գլոբալ սթարթափերում հնդկական տաղանդի աճող պահանջարկը ընդգծում է Հնդկաստանի աճող հեղինակությունը և նրա մասնագետների դերը»,- ասել է Սիվանը։

Ըստ դիվանագետի՝ հնդիկ մասնագետները էական  ներդրում են ունեցել տարբեր ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, առողջապահությունը, հյուրընկալությունը, կրթությունը, արտադրությունը, առևտուրը և Չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեխնոլոգիաները՝ առանցքային դեր խաղալով ԱՄԷ-ի տնտեսության աճի և ապագայի տեսլականի կերտման գործում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում