Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն ընկել է Աքթաու քաղաքում

Դեկտեմբերի 25-ին ադրբեջանական ավիաուղիներին (AZAL) պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել ղազախական Աքթաու քաղաքի օդանավակայանի մերձակայքում։
Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող քաղաքացիական օդանավում եղել է 72 մարդ՝ 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Ղազախստանի առողջապահության նախարարը հայտարարել է, որ 6 հոգի փրկվել է։
Նախնական վարկածների համաձայն՝ քաղաքացիական ինքնաթիռը վթարվել է թռչունների երամին բախվելու հետևանքով։
Civilnet









