Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը հունվարի 8-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում հեռախոսազրույցըքննարկել են երրկողմ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Զրույցը, ըստ լրատվամիջոների, նախաձեռնել է թուրքական կողմը։
Թուրքիայի նախագահը աջակցել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարը, ինչպես նաև վերահաստատել է Ադրբեջանին մշտապես նեցուկ լինելու Անկարայի քաղաքականության շարունակականությունը, նշում է TRT Haber-ը։
Ադրբեջանի նախագահ Ալիևը հունվարի 7-ի մեծ հարցազրույցում, խոսելով Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի ուժեղացման մասին, նշել է, որ դրանից ավելանում է Բաքվի ուժը։ Ալիևը վատահեցրել է, որ ադրբեջանական կողմը փոխադարձության սկզբունքով ցանկացած իրավիճակում Թուրքիայի կողքին է։
Civilnet











