Գլխավոր Լրահոս

Արցախցիների սոցիալական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ` փոփոխություններով

Արցախցիների սոցիալական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ` փոփոխություններով

Պետության կողմից Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագիրը որոշ բացառություններով կշարունակվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ. «Արմենպրես»-ին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը:

«Մինչև 2025 թվականի մարտ ամիսը ներառյալ շարունակվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջոցառումը՝ որոշակի բացառություններով: Մասնավորապես՝ հունվար ամսից 10 հազար դրամ աջակցության բաղադրիչը դուրս է եկել և միայն 50 հազար դրամ ստացողներն են ընդգրկվել վճարման ցուցակներում: Խոսքը մոտ 97 հազար շահառուի մասին է: Ապրիլ ամսից սկսած՝ աջակցությունն արդեն ուղղվելու է առանձին խմբերի՝ 63 տարեկանը լրացած, անչափահաս, պարտադիր կրթության ոլորտում դեռևս սովորող 18 տարեկանը լրացած, 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամ և կերակրողին կորցրածի կենսաթոշակ կամ նպաստ ստացող անձանց: Նրանք կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն՝ ապրիլ-հունիս ամիսների համար՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով 40 հազար դրամ, իսկ հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30 հազար դրամ»,- մանրամասնել է Հարությունյանը՝ հավելելով, որ  ապրիլի 1-ից շահառուների թիվը կանխատեսվում է մոտ 54 հազարի շրջանակում:

***

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում