Գլխավոր Լրահոս

2025-ը ՆԳՆ-ի համար լինելու է ռազմավարական մոտեցումների տարի. նախարար

2025-ը ՆԳՆ-ի համար լինելու է ռազմավարական մոտեցումների տարի. նախարար

2025-ը մեզ համար լինելու է ռազմավարական մոտեցումների իրականացման և զարգացման տարի․ հունվարի 15-ի ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«2024 թվականին գրանցված հանցագործությունների վիճակագրական տվյալների ամփոփումը թույլ է տալիս փաստել, որ ՀՀ-ն ունի գրանցված հանցավորության թվի նվազում՝ 1,1 տոկոսով։ Շուրջ 4 000 հանցագործություն բացահայտվել է պարեկային ծառայության կողմից կամ նրա մասնակցությամբ»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը շեշտեց, որ 2025-ին ՆԳՆ-ի թիրախը հանցագործությունների կանխարգելման ռազմավարությունն է լինելու։

«Իրերը պետք է կոչվեն իրենց անուններով. պետք է խնդիրը ճիշտ ախտորոշվի, որպեսզի այն գործողութունների համալիրը, որը պետք է լինի ՀՀ-ում՝ հանցավորության ավելի լավ կանխարգելման տեսանկյունից, մենք կարողնանք ճշգրիտ կազմակերպել»,- ասաց Արփինե Սարգսյանը

Ապօրինի զենք-զինամթերք

Ներքին գործերի նախարարն անդրադարձավ նաև ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությանը՝ հայտնելով, որ ի տարբերություն 2023-ի, 2024-ին ավելի մեծ թվով զենք-զինամթերք է շրջանառությունից դուրս բերվել․ «Հետևողական աշխատանքի արդյունքնում 10,7 տոկոսով աճել է ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքների քանակը, ինչը նշանակում է, որ այդ զենքերը այլևս չեն կարող գործադրվել տարբեր տեսակի հանցանքների շրջանակներում։ Զենքով կատարված հանցագործությունները շարունակում են մեզ համար մտահոգիչ մնալ. ունենք վարչապետի հանձնարարական, որ կկարողանանք օրենսդրական և գործնական դաշտում փոփոխություններ նախագծել։ Ունենք օրենսդրական նախաձեռնություն, որը առաջիկա օրերին կներկայացնենք հանրային քննարկման՝ կոնկրետ լուծումներով»,- ասաց նախարարը։

ՀՀ-ի ու ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ներառում է նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համագործակցության զարգացման ուղղություններ։ Նախարարը, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «Փաստեմ, որ բավականին լայն գործընկերություն ունենք նաև ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ։ Օրեր առաջ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը ներառում է կետեր, որոնք վերաբերում են ներքին գործերի նախարարության հետ գործընկերության շարունակական ապահովմանը»։

Հունիսի 12․ «Զարյա-3» տեսակի հատուկ միջոցի կիրառում ցուցարարների դեմ

Լրագրողները հարց հնչեցրին  2024-ի հունիսի 12-ին ոստիկանների կողմից «Զարյա-3» տեսակի հատուկ միջոցի կիրառման համար պատասխանատվության մասին. «Այդ բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանականերում պետք է գնահատականներ ստանան, արդյոք դրանք իրավաչափ են եղել, թե ոչ, ովքեր են տվել հրամաններ, ինչ քանակությամբ է կիրառվել։ Այս հարցերն այլևս ներքին գործերի նախարարության գնահատականի շրջանակում չեն, քանի դեռ քրեական վարույթը չի ավարտվել»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Լիա Ավագյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում