Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 18-ին այցելելու է Ադրբեջան, հայտնում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաքան Ֆիդանի օրակարգում է հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախատեսվում է քաղաքական, ռազմական, տնտեսական հարցերի քննարկում։
Ըստ թուրքական աղբյուրների՝ պաշտոնյաներն ի թիվս այլ հարցերի քննարկելու են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն ու տարածաշրջանային այլ հարցեր։
Civilnet











