Գլխավոր Լրահոս

Փաշինյանը հունվարի 23-ին Դավոսոում կմասնակցի պանելային քննարկման

Փաշինյանը հունվարի 23-ին Դավոսոում կմասնակցի պանելային քննարկման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս. այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետը կմասնակցի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում պանելային քննարկումների։

Ըստ ֆորումի կայքի՝ Փաշինյանը մասնակցելու է «Ինչպես նախագծել Եվրոպայի հզորությունը» խորագրով քննարկման, որի մասնակիցներից է նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, մյուս բանախոսների թվում են Փարիզի Sciences Po համալսարանի, բելգիական Syensqo, ֆրանսիական TotalEnergies ընկերությունների ներկայացուցիչները, Եվրամիության առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատարը։

Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա  արդեն մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ 

ՀՀ վարչապետի գրասենյակից դեռևս չեն հստակեցնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ երկկողմ հանդիպումներ է անցկացնելու, և արդյոք նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում։

Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 20-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կտևի մինչև հունվարի 24-ը։ Այս տարվա hամաժողովը տեղի է ունենում «Համագործակցություն ինտելեկտուալ դարաշրջանում» խորագրի ներքո:

Հանդիպմանը մասնակցում են շուրջ 3 000 առաջնորդներ ավելի քան 130 երկրներից և 350 պետական գործիչներ՝ ներառյալ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, բոլոր առանցքային տարածաշրջաններից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մասնակցում Դավոսի ֆորումին։ Առաջին անգամ համաշխարհային տնտեսական այս մեծ միջոցառմանը նա մասնակցել էր 2019 թվականին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում