Գլխավոր Լրահոս

Թուրքիայում քննարկել են Կարսի հատվածի «Արևելյան դարպասի» բացումը 

Թուրքիայում քննարկել են Կարսի հատվածի «Արևելյան դարպասի» բացումը 

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արտաքին քաղաքական գերատեսչության մի խումբ անդամների հետ հանդիպել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահ Քադիր Բոզանին և խորհրդի այլ անդամների, հաղորդում է թուրքական RadioYanki-ն։

Ըստ թուրքական աղբյուրի՝ հանդիպմանը պաշտոնյաները քննարկել են Հայաստանին հարակից Կարսի Աքյաքյա շրջանի «Արևելյան դարպասի» բացման հարցը՝ խոսելով այդ հեռանկարի պարագայում Կարսի սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր ազդեցության մասին։ 

«Ուշադիր հետևում ենք Ադրբեջան-Թուրքիա և Հայաստան կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների լուծման և կարգավորումից հետո «Արևելյան դարպաս» սահմանակետի բացումը ոչ միայն կնպաստի Կարսի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այլև՝ ամբողջ տարաշրջանի», - հայտարարել է Քադիր Բոզանը՝ տարածաշրջանի համատեքստում դիտարկելով առևտրային ծավալների մեծացման հնարավորությունը։ 

Թուրքիան չնայած պաշտոնապես հայտարարում է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, սակայն թուրք պաշտոնյաներն այդ հարցն անթաքույց կապում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրով։

Օրերս Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում չի համաձայնել այն պնդման հետ, թե Երևան-Անկարա երկխոսությունը մտել է փակուղի։ Նա նշել է, որ թուրք իր պաշտնակցի հետ մշտական կապի մեջ է՝ միաժամանակ նկատելով, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ուղղակիորեն կախված է թուրքական քաղաքական կամքից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում