Գլխավոր Լրահոս

Վահե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր 

Վահե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր 

Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Վահե Գրիգորյանին ընտրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր՝ Հայաստանից:

«Վահե Գրիգորյանը, ստանալով քվեների մեծամասնությունը, ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր ինը տարի ժամկետով, որը կմեկնարկի ոչ ուշ, քան ընտրությունից երեք ամիս հետո։ Դատավորներն ընտրվում են ԵԽԽՎ-ի կողմից՝ յուրաքանչյուր պետության կողմից առաջադրված երեք թեկնածուների ցուցակից, որը վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- նշված է ԵԽԽՎ հաղորդագրությունում։

Վահե Գրիգորյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի փոխնախագահն է։

ՄԻԵԴ թեկնածուների ընտրության փուլը Հայաստանում ընթացել է մի շարք խնդիրներով, որոնց մասին ՍիվիլՆեթը հոդվածներ է պատրաստել։

Տե՛ս՝

Երկքաղաքացիությունից մինչև գաղտնի գնահատում. ՄԻԵԴ դատավորի թեկնածուների խնդրահարույց ընտրությունը Հայաստանում

ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն ու ոչ թափանցիկ գործընթացը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում