Գլխավոր Լրահոս

Նոր կարգավորումներ՝ տնային կալանքի տակ գտնվող աշխատողների համար

Նոր կարգավորումներ՝ տնային կալանքի տակ գտնվող աշխատողների համար

Արդարադատության նախարարությունը առաջարկում է փոխել տնային կալանքի սահմանափակումները՝ թույլ տալով հեռավար աշխատանք։

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որը հնարավորություն կտա տնային կալանքի տակ գտնվող անձանց որոշ պայմաններում շարունակել հեռավար աշխատել։ Նախագիծը հաստատվել է կառավարության հունվարի 30-ի նիստին՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։

Նախարարությունն արձանագրել է, որ ներկայում աշխատողի լիազորությունները կասեցվում են, եթե նրա նկատմամբ կիրառվում է կալանք։ Սակայն տնային կալանքի դեպքում իրավական կարգավիճակը հստակեցված չէ․ պարզ չէ՝ կարող է արդյոք աշխատողը շարունակել իր պարտականությունների կատարումը, թե ոչ։

«Այսինքն, այս մասով աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին վերաբերող հարցերը մնում են օրենսդրորեն չկարգավորված»,- նշված է նախագծում։ Օրենքի այս անորոշությունը կառավարությունը նպատակ ունի վերանայել։

Ըստ նախագծի, այն դեպքերում, երբ դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվում (օրինակ՝ հեռախոսազանգերի, նամակագրության կամ այլ հաղորդակցման արգելքներ), ապա անձը գործնականում կարող է իր բնակության վայրից կատարել իր աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս հեռավար աշխատել։

Ուստի, նախարարությունը առաջարկում է օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա հստակ սահմանել տնային կալանքի տակ գտնվող աշխատողների կարգավիճակը և ապահովել նրանց աշխատանքային գործունեության շարունակականությունը, եթե դրա համար խոչընդոտներ չկան։

Գևորգ Թոսունյան 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում