Գլխավոր Լրահոս

ԵՄ ընդլայնման հարցերով տնօրինությունը կաջակցի Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին

ԵՄ ընդլայնման հարցերով տնօրինությունը կաջակցի Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին

2025 թվականի փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինությունը, որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու պոտենցիալ հավակնորդ երկրների հետ անդամակցության բանակցությունների համար: 

Եվրահանձնաժողովից հայտնում են, որ գլխավոր տնօրինությունը կզբաղվի գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրներ Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության ծավալների ընդլայնմամբ։

Գլխավոր տնօրինության ստեղծման մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2024 թվականի սեպտեմբերին՝ հանձնակատարների կոլեգիայի շնորհանդեսի ժամանակ:  Հանձնաժողովի պաշտոնական որոշումն ընդունվել է մանդատի գործողության սկզբում՝ 2024 թվականի դեկտեմբերին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում