Մահվան ելքով միջադեպ Մերձավանում

Մերձավանում սպանություն է տեղի ունեցել։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել մի շարք հոդվածներով։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Արմենպրես»-ին հայտնել է, որ վարույթը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով՝ սպանություն, հանցավոր կազմակերպության կողմից հրազենի ապօրինի շրջանառություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն, և սպանության փորձ։
Միջադեպի հետևանքով մեկ անձ մահացել է, մեկը՝ վիրավորվել։ Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ կրակոցներն արձակվել են Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Այս տեղեկությունը հաստատել է վարչական ղեկավարի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը՝ նշելով, որ զոհը եղել է իրենց հորաքրոջ որդին, իսկ վիրավորը՝ ընտանիքի ընկերը։
Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է։
Civilnet










