Գլխավոր Լրահոս

Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները

Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները

Վրաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել 49 ընդդիմադիր պատգամավորների մանդատի վաղաժամկետ դադարեցմանը:

49 պատգամավորը «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն-Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» դաշինքների ներկայացուցիչներ են, որոնք տարեվերջին իրենց լիազորությունները դադարեցնելու դիմում էին ներկայացրել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով «Ուժեղ Վրաստանը» ստացել է 14 մանդատ, «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 19, «Միասնություն-Ազգային շարժում»-ը՝ 16 մանդատ։

Ընդդիմության այդ պատգամավորները կեղծված են համարում 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները։

«Հանուն փոփոխության», «Ուժեղ Վրաստան» և «Միասնություն-Ազգային շարժում» դաշինքները դիմել էին ԿԸՀ՝ ցուցակները հետ կանչելու պահանջով։ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը, որը նույնպես չի ճանաչում 11-րդ գումարման խորհրդարանը, միայն հայտարարությունների մակարդակով ընդգծել է, որ իրենք մտադիր չեն աշխատել այս օրենսդիր մարմնում։

Վրաստանի օրենսդիր մարմնում այժմ Սահմանադրությամբ ամրագրված 150 պատգամավորի փոխարեն 101 պատգամավոր է ներկայացված: Իշխող ուժը տիրապետում է 81 մանդատի, ընդդիմությունը՝  20:

2024 թվականի նոյեմբերից Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում նոր խորհրդարանական ընտրությունների պահանջով։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում