Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանի աշխատակիցները կալանավորվել են, հայտնի են անունները

Քաղաքապետարանի աշխատակիցները կալանավորվել են, հայտնի են անունները

Երևանի քաղաքապետարանի՝ նախօրեին ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են. ՍիվիլՆեթին հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ չորս անձանց նկատմամբ երեկ դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ որպես խափանման միջոց, որոնք բոլորն էլ բավարարվել են։ «Չորս անձանցից երեքը քաղաքապետարանի պաշտոնատար անձինք են, մեկը՝ վարչության նախկին  պետ»,-ասաց Օհանջանյանը։ 

Փետրվարի 5-ին մամուլում շրջանառվեցին պաշտոնյաների անունները, սակայն պաշտոնական աղբյուրները հրաժարվում են անուններ նշել։

Մարիա Օհանջանյանը չհերքեց, որ ձերբակալվածները հենց այդ անձինք են։

Ըստ տեղեկությունների՝ փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ՝ Արամ Գյուլզադյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում