Գլխավոր Լրահոս

Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,500 արցախցի

Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11,500 արցախցի

2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 14,871-ը: Այսինքն, 2020-ի և հատկապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,526 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Հեռացող արցախցիների ավելացմանը զուգահեռ ավելանում է նաև վերադարձող արցախցիների թիվը։ Վերջին ամիսներին դրական որոշակի միտում կա (տե՛ս գրաֆիկը)՚

Ապրիլին բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի համար նախատեսված 50,000 դրամ (40+10,000) աջակցությունը կդառնա 40,000 դրամ և կտրամադրվի միայն առանձին խմբերի։ Ենթադրվում է, որ սա ազդեցություն կունենա միգրացիայի տեմպերի վրա։ 

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին Ինֆոքոմին հայտնել էին, որ բռնի տեղահանվել է շուրջ 150,000 անձ և նշել էին, որ հստակ թիվ հայտնել հնարավոր չէ: 

Տե՛ս նաև՝ Ինչո՞ւ է կաղում արցախցիների բնակապահովման ծրագիրը

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում