Գլխավոր Լրահոս

Սամվել Շահրամանյանն Ալեն Սիմոնյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել 

Սամվել Շահրամանյանն Ալեն Սիմոնյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել 

Ալեն Սիմոնյանը փորձել է նվաստացնել Արցախի ժողովրդի հերոսական պայքարն ավելի քան 9-ամսյա պաշարման և դրանից հետո վրա հասած լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, անդրադառնալով նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ ամբիոնից և լրագրողների հետ ճեպազրույցում  արցախցիների հասցեին հնչեցրած գնահատականներին։ Շահրամանյանի հայտարարությունը հրապարակվել է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։

«Արցախցին արել է իրենից կախված ամեն բան, որ շարունակի ապրել պատմական հայրենիքում, սակայն, կռիվը չի տարվում միայն մարտի դաշտում, այլև քաղաքական ու դիվանագիտական ճակատներում, որի առաջնագծում է նաև Ալեն Սիմոնյանը, որը տարբեր ժամանակահատվածներում, ելնելով քաղաքական և այլ նպատակահարմարությունից, Արցախի և Հայաստանի համար կարևորագույն հարցերում փոխել է իր կարծիքն ու դիրքորոշումը:

Արցախի իշխանությունները ոչինչ չեն խնայել, որ հայրենիքը պաշտպանած զինծառայողներն իրենց միայնակ չզգան և ռազմական գործողությունների դադարից հետո կարողանան անվնաս դուրս գալ զբաղեցրած դիրքից կամ շրջափակումից»,- ասված է հայտարարության մեջ:

Սամվել Շահրամանյան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել Արցախի տեղահանված ժողովրդից և զերծ մնալ արցախցիների պայքարն ու հայրենիքի պաշտպանությունը սակարկման ենթարկող որևէ գնահատականից՝ միաժամանակ մեկնաբանել սեփական հայտարարությունը, թե ով և ում էր զանգում Արցախից ու խնդրում բացել այսպես կոչված սահմանը:

Նախօրեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցիներին մեղադրել էր արցախյան վերջին պատերազմի ժամանակ չկռվելու և Արցախը լքելու մեջ։

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ թե երբ են իրենք կարողանալու վերադառնալ Արցախ, Սիմոնյանը պատասխանել էր, երբ անվտանգ կլինի, խախաղության պայմանագիր կկնքենք, այդ ժամանակ հնարավոր կլինի վերադառնալ։ «Դուք երբ որ դուրս եկաք ըտեղից, դուրս եկաք ըտեղից, որովհետև անվտանգ չէր: Չնայած կարելի էր մնալ և պայքարել մինչև վերջ, բայց դուրս եկաք»․․․․«Պետք է էր կռվել, պետք էր կռվել»,- ասել է Սիմոնյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում