Գլխավոր Լրահոս

Սաուդյան Արաբիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև. CNN

Սաուդյան Արաբիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև. CNN

Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Իրանի միջև՝ Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ նոր համաձայնագրի բանակցությունների համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Էր-Ռիադը մտահոգված է, որ Իրանը կարող է ավելի հակված լինել միջուկային զենք ստեղծելուն, քանի որ իր տարածաշրջանային դաշնակիցները, որոնք երկար ժամանակ համարվում էին Իսրայելի կողմից իր դեմ հարձակման զսպող գործոն, զգալիորեն թուլացել են։ Սաուդյան Արաբիան հույս ունի օգտագործել նախագահ Թրամփի հետ իր սերտ կապերը՝ Իրանի համար Սպիտակ տուն դիվանագիտական կամուրջ ապահովելու նպատակով։

Վերջին 15 ամիսների ընթացքում Իսրայելը զգալիորեն թուլացրել է Իրանի դաշնակից խմբավորումներին Լիբանանում և Գազայում և նրանց հարվածներ է հասցրել Սիրիայում, Իրաքում և նույնիսկ Եմենում։ Սիրիայում Ասադի վարչակարգի անկմանը զուգահեռ՝ այս զարգացումները լուրջ հարված են Իրանի՝ իր սահմաններից դուրս ուժ ցուցադրելու կարողությանը։

Ըստ CNN-ի՝ սաուդյան ղեկավարները տարածաշրջանային ներկայիս իրավիճակը դիտարկում են որպես պատմական հնարավորություն՝ Իրանի հետ լարվածությունը թուլացնելու և հարաբերությունները բարելավելու համար։ Նրանք պնդում են, որ չեն ցանկանում մասնակցել Իրանի դեմ ամերիկյան կամ իսրայելական որևէ հակամարտության։

Թրամփը նույնպես դրական ազդակներ է հղում։ Նա վերջերս հայտարարել է, որ ցանկանում է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ։ «Ես կցանկանայի, որ Իրանը լինի մեծ և հաջողակ երկիր, բայց առանց միջուկային զենքի»,- գրել է նա Truth Social հարթակում։

Իրանի կողմից ազդակները խառն են։ Նախագահ Փեզեշքիանը և իրանցի այլ պաշտոնյաներ բազմիցս հայտնել են Թրամփի վարչակազմի հետ նոր համաձայնագրի շուրջ երկխոսության պատրաստակամության մասին։ Սակայն գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին անցյալ շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները «խելամիտ չեն»։

2023-ի մարտին Սաուդյան Արաբիան և Իրանը Չինաստանի միջնորդությամբ անսպասելի հայտարարություն արեցին հարաբերությունների կարգավորման մասին։ Սաուդցի պաշտոնյաները գործարքը համարում են մեծ հաջողություն, քանի որ հութիների հարձակումները սաուդական տարածքի վրա դադարել են, և Սաուդական թագավորությունը անցյալ տարի զերծ է մնացել Իսրայելի և Իրանի փոխադարձ հարվածներից։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում