Գլխավոր Լրահոս

Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի գրավի դիմաց 

Տիրան Խաչատրյանն ազատ կարձակվի գրավի դիմաց 

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Միջնորդության մեջ նշված է եղել, որ «միջին ծանրության հանցագործության» մեջ մեղադրվող Տիրան Խաչատրյանն իր խնամքի տակ ունի վատառողջ, հաշմանդամության կարգ ունեցող կին։

Տիրան Խաչատրյանը մեղադրվում է 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Նույն այդ պատերազմի ժամանակ Խաչատրյանն արժանացել է ազգային հերոսի կոչման։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Տիրան Խաչատրյանը «2020-ի ռազմական դրության ընթացքում նշանակված լինելով Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, հոկտեմբերի 7-17-ը իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում