Գլխավոր Լրահոս

Երուսաղեմի հայոց պատրիարքը Նեթանյահուին կոչ է արել դադարեցնել քաղաքապետարանի գործողությունները պատրիարքության դեմ

Երուսաղեմի հայոց պատրիարքը Նեթանյահուին կոչ է արել դադարեցնել քաղաքապետարանի գործողությունները պատրիարքության դեմ

Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին արնոնայի (քաղաքապետարանի հարկի) հարցով:

Ինչպես հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը, նամակում պատրիարք հայրը հորդորել է վարչապետին միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ ձեռնարկած քաղաքապետարանի գործողությունները, վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:

Հայոց պատրիարքությունը պատմական սեփականությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնած քաղաքային հարկերի պարտքի պատճառով։ Ենթադրվում է, որ այն կուտակվել է 1994 թվականից։ Եթե դատարանը մերժի պատրիարքության վերաքննիչ բողոքը, քաղաքապետարանը կբռնագանձի և աճուրդի կհանի Հայոց եկեղեցու ունեցվածքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում