Վերաքննիչ դատարանը մերժել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը

Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել չդիտարկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակումը որպես զրպարտություն։
Այս մասին հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը, որը ներկայացնում է «Փաստինֆո» լրատվական կայքի շահերը։
«Փաստինֆո»-ն հետաքննական հոդված է հրապարակել, որտեղ եզրակացրել է, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի և ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում ապօրինի է:
«Վերաքննիչ դատարանը նշել է, որ «հանրային իշխանությունների գործունեության կոշտ քննադատությունը ոչ միայն թույլատրելի է, այլ նաև անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»»,- գրել է փաստաբանը։
Թեմա
Civilnet










