Գլխավոր Լրահոս

Լավրովը Անկարայում կքննարկի Սիրիան և ուկրաինական պատերազմը

Լավրովը Անկարայում կքննարկի Սիրիան և ուկրաինական պատերազմը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկարայում է․ փետրվարի 24-ին սպասվում են նրա հանդիպումները թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հանդիպումներում քննարկվելու է գլխավորապես երկու հարց՝ Սիրիան ու ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Թուրքական Hürriyet թերթի քաջատեղյակ աղբյուրը, հիշեցնելով 2022-ի մարտին ռուսական և ուկրաինական հակամարտող կողմերին Ստամբուլում հյուրընկալելու փաստը, նշել է, որ այս անգամ ևս Անկարան փորձելու է նման դեր ստանձնել կողմերի միջև։ Թուրքական կողմը նաև փորձելու է իր ներդրումն առաջարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սկսված գործընթացում։

Փետրվարի 24-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, խոսելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հավանականության մասին, հայտարարել էր, որ ներկայում պետք է «շատ իրատես» լինել։

Փետրվարի 18-ին պաշտոնական այցով Անկարա էր ժամանել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը  թուրքական և եվրոպական երկրներին դիտարկում է որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։ Իսկ Անկարան վստահություն էր հայտնել, որ թուրքական կողմը «իդեալական վայր» կլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի բանակցությունների համար ներառյալ՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում