Գլխավոր Լրահոս

Լավրովն ու Արաղչին քննարկել են միջուկային ծրագիրն ու արևմտյան պատժամիջոցները

Լավրովն ու Արաղչին քննարկել են միջուկային ծրագիրն ու արևմտյան պատժամիջոցները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին ժամանել է Թեհրան և իրանցի իր գործընկեր Աբբաս Արաղչիի հետ մամուլի ասուլիսով հանդես եկել։ IRNA գործակալության փոխանցմամբ՝ զրուցակիցները անդրադարձել են տարբեր տարածաշրջանների զարգացումներին՝ քննարկելով էներգետիկ, երկաթուղային, գյուղատնտեսական, առևտրային, զբոսաշրջային ոլորտները։

Հարավային Կովկաս

«Մենք Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգտում ենք խաղաղության և պատրաստակամ ենք այդ հարցում օգնելու», - հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին։

Իրանի միջուկային ծրագիր և Իրան-ԱՄՆ հարաբերություններ

«Մենք միջուկային գործարքի հարցում առաջ կշարժվենք և մեր տեսակետները կհամապատասխանեցնենք մեր ընկերների Ռուսաստանի ու Չինաստանի հետ դիրքորոշումներին։ Միջուկային բանակցությունների հարցում Իրանի դիրքորոշումը միանգամայն պարզ է։ Մենք չենք բանակցի պատժամիջոցների, ճնշման և սպառնալիքի ներքո», - հայտարարել է Աբբաս Արաղչին։

«Մենք քննարկեցինք միջուկային ծրագիրը և կարծում ենք, որ դիվանագիտությունը դեռևս անելիք ունի, և այն պետք է ճիշտ օգտագործել՝ չդիմել ուժի և սպառնալիքների», - ասել է Լավրովը։

Սիրիա

«Մեր դիրքորոշումները [Ռուսաստանի հետ] շատ մոտ են։ Իրանը աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը՝ հանդես գալով խաղաղության, կայունության օգտին։ Մենք աջակցելու ենք խաղաղությունը այդ երկրում», - հայտարարել է Արաղչին։

«Մենք ընդգծում ենք Լիբանանի հարավից, Սիրիայի և Պաղեստինի այլ վայրերից սիոնիստական վարչակարգի զորքերի դուրս բերման կարևորությունը», ավելացրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։

Դիմադրության առանցք

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Իրանը մշտապես աջակցել է «դիմադրության շարժումը» և շարունակելու է այդպես վարվել։

«Մենք կարծում ենք, որ դիմադրության խմբերը պայքարում են հանուն արդարության, և Իրանը կաջակցի ցանկացած պայքարի տեսակի, որը նրանք կնախաձեռնեն», - նշել է Արաղչին։

Իրանցի և ռուսաստանցի պաշտոնյաները բանակցությունները շատ դրական և արդյունավետ են համարել։

Սերգեյ Լավրովը Թեհրան ժամանելուց առաջ Անկարայում էր, որտեղ հանդիպել էր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին և հյուրընկալվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում