Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է դատարանում

Հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ժամանակ: Ընդմիջում է հայտարարվել: Այս մասին գրում է Apa.az-ը:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի:
Ընդմիջումից հետո դատարանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ցուցմունք տալ, սակայն Վարդանյանը հրաժարվել է։
Դատախազները Ռուբեն Վարդանյանին հարցեր են տվել Արցախի հետ կապված իր գործունեության, «Ավրորա» հիմնադրամի, Հայաստանի քաղաքացիություն ընդունելու պատճառների և հակամարտության հետ կապված բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Միաժամանակ հարցեր են հնչել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյան Միքայելիի, Զորի Բալայանի և այլոց հետ Վարդանյանի կապերի մասին: Դատախազների ոչ մի հարցին Ռուբեն Վարդանյանը չի պատասխանել:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 4-ին։
Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանապահների կողմից 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Հակարիի կամրջի անցակետում, Արցախի դեմ ադրբեջանական հարձակումից հետո։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածներով, այդ թվում՝ «ահաբեկչության ֆինանսավորման», «ապօրինի զինված խմբավորումների ստեղծման» և «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով։ Շինծու այդ մեղադրանքներով Վարդանյանին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։
Թեմա
Civilnet










