Գլխավոր Լրահոս

Փետրվարի 27-ին սպասվում է PKK-ի հիմնադիր Օջալանի «դարի ուղերձը»

Փետրվարի 27-ին սպասվում է PKK-ի հիմնադիր Օջալանի «դարի ուղերձը»

Փետրվարի 27-ին սպասվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը։ Թուրքիայում քրդամետ ԴԵՄ քաղաքական ուժը («Հավասարության և ժողովորդավարության ժողովրդական» կուսակցությունը) փետրվարի 27-ին հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնի Օջալանի հետ հանդիպումների արդյունքներով նախապատրաստված ուղերձը։

Կուսակցությունից կոչ են արել Դիարբեքիրի և Վանի իրենց հետևորդներին հավաքվել և համակ ուշադրությամբ հետևել Օջալանի «դարի ուղերձին»։

Թուրքիայի քրդամետ կուսակցության ներկայացուցիչները երկրի կառավարության թույտվությամբ 2024-ի դեկտեմբերից ի վեր երեք անգամ են այցելել ցմահ ազատազրկման դատապարտված քուրդ գործչին․ վերջին անգամ նրանք օրերս էին տեսակցել Օջալանին։

Օջալանի ուղերձը՝ Թուրքիայում ներքաղաքական գործընթացների հետևանք

Աբդուլլահ Օջալանի ուղերձը դիտվում է Թուրքիայի կառավարության նախաձեռնած քաղաքականության համատեքստում, որի նպատակներից մեկն է Օջալանի միջոցով հասնել երկրում ահաբեկչական համարվող PKK-ի ամբողջական զինաթափմանը։

Օջալանը նախորդ անգամ ուղերձով էր հանդես եկել 2013-ի գարնանը՝ կոչ անելով քուրդ զինյալներին զենքերը վայր դնել և հեռանալ Թուրքիայից։ Օջալանն ասել էր, թե պետք է դադարեցնել թափել քուրդ և թուրք ժողովուրդների արյունը: Քրդերի առաջնորդի ուղերձի համաձայն՝ զենքերը պետք է լռեն և ճանապարհ հարթեն քաղաքականության համար:

Օջալանի հետ հնարավոր երկխոսության թեման մեծապես տարածվեց 2024-ի հոկտեմբերից, երբ Թուրքիայի ծայրահեղ աջ «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քրդամետ ԴԵՄ կուսակցության ներկայացուցիչների ձեռքը սեղմեց։ Նա նաև առաջարկեց Օջալանին հրավիրել Թուրքիայի խորհրդարան, որպեսզի վերջինս Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ն լուծարելու կոչ հնչեցնի։

Օջալանը, որը քրդերի շրջանում հայտնի է «Ափո» անունով,  քրդական շարժման խորհրդանիշներից է համարվում։ Օջալանն ու համախոհները, 1978-ին հիմնելով PKK-ն, ի սկզբանե պայքարում էին քրդական անկախության համար, սակայն հետագայում հանդիպելով դժվարությունների՝ վերանայեցին իրենց գաղափարներն ու մոտեցումները։

Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է 1999-ի փետրվարի 15-ին և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Նա պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզու բանտում։

Սիրանուշ Ադամյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում