Գլխավոր Լրահոս

Հայ-թուրքական սահմանի բացումը՝ ռի՞սկ է, թե՞ հնարավորություն. քննարկում

Հայ-թուրքական սահմանի բացումը՝ ռի՞սկ է, թե՞ հնարավորություն. քննարկում

Կարճաժամկետ հեռանկարում Թուրքիայի հետ սահմանի բացումն ավելի շատ ռիսկային է, քան՝ օգտակար։ Այս մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝  «Հայ-թուրքական սահմանի տնտեսական նշանակությունը» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ Մակարյանի դիտարկմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը մի քանի խնդիր է առաջ բերում՝ տնտեսական, անվտանգային, քաղաքական։ 

«Թուրքիայի սահմանի բացման դեպքում ՀՀ–ում մի քանի ճյուղ էական կտուժի՝ շինարարական նյութերի արտադրությունը, գյուղատնտեսությունը,  անշարժ գույքի բիզնեսները և այլն», - նշեց Մակարյանը։

Նրա խոսքով, 1990-2000 թվականներին Հայաստանի արտաքին առևտուրը տասը տարվա կտրվածքով գումարային կազմել է առավելագույնը 150 մլն դոլար, հիմնականում՝ ներմուծման հաշվին։ 

«2024 թվականին Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է 336 մլն դոլար, արտահանումը՝ 6,4 մլն դոլար։ Մեր հիմնական ներմուծումը եղել է շինանյութ, հագուստ, տեքստիլ, պտուղներ և այլն։ Թուրքիայից ներմուծվող ապրանքները կազմում են Հայաստանի ընդհանուր ներմուծման 2,2 տոկոսը։ Հայաստանի ընդհանուր ներմուծումը 15 մլրդ դոլար է»,- ասաց Մակարյանը։

Էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության պետ Ալբերտ Հայրապետյանը չի ընդունում այն, որ մտահոգությունները ներկայացվում են որպես դիմացինի մտադրություններ։ Հայրապետյանը նշում է, որ ազատ առևտուրը նպաստում է ռեսուրսների առավել արդյունավետ տեղաբաշխմանը։  

«Հենց սահմանը բացվի, մենք կունենանք ազատ առևտուր մի երկրի հետ, որը համարվում է ԵՄ մաքսային միության անդամ։ Առևտրի խոչընդոտները կվերանան և բալաստային ծախսերը կվերանան, կմեծանա մրցակցությունը»,- նշեց պաշտոնյան։

Նրա խոսքով՝ երբ ռեսուրսներն առավել արդյունավետ են տեղաբաշխվում, երկրները կենտրոնանում են այն ոլորտներում, որտեղ ունեն համեմատական առավելություն։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը մեջբերեց մի քանի կանխատեսում, ըստ որոնց՝ սահմանի բացումը կնպաստի Հայաստանի ՀՆԱ-ի աճին։ 

«Ասիական բանկի կանխատեսումներով սահմանի բացման դեպքում Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 30 տոկոս, իսկ արտաքին առևտրի դեֆիցիտը կկրճատվի 30-50 տոկոսով: Համաշխարհային բանկի գնահատականներով՝ արտահանման աճը կարող է հանգեցնել մինչև ՀՆԱ-ի 30-38 տոկոս աճի։ Արտահանման ներուժի ծավալը կկազմի ՀՆԱ-ի ծավալի 15-19 տոկոսը»,- նշեց Ալբերտ Հայրապետյանը։

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախկին փոխնախարար Մովսես Ձավարյանի դիտարկմամբ՝ ելնելով ապրանքատեսակներից Թուրքիայի շուկան Հայաստանի համար հեռանկարային չէ։ Նրա կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումն ավելի շատ հումանիտար նշանակություն ունի. «Մմարդիկ կարողանան գնալ-տեսնել իրենց պատմական քաղաքներն ու հուշարձանները, ծանոթանան ազգաբնակչության հետ։ Թուրքիան մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի այսօր որպես տրանզիտ տարածք։ Մեզանից շատ քիչ բան է կախված, որ սահմանը բացվի»։ 

1993-ին Թուրքիան միակողմանի փակել է ցամաքային սահմանը Հայաստանի հետ։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022-ի սկզբին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում