Գլխավոր Լրահոս

Հնարավորություն կա դիմելու Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին լրացուցիչ այցելելու համար․ Զառա Ամատունի

Հնարավորություն կա դիմելու Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին լրացուցիչ այցելելու համար․ Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն ու կառույցի բժիշկը հացադուլի ընթացքում այցելել են Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ 

«Մենք հնարավորություն ունենք այսօր դիմել Ադրբեջանի իշխանություններին, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ այցելելու Ռուբեն Վարդանյանին։  Բնականաբար այս հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Ամատունին։ 

Հարցին, արդյոք ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն արձանագրե՞լ են Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խոշտանգման փաստը, Ամատունին չի մեկնաբանել, փոխարենն ընդգծել է, որ ցանկացած բան արձանագրվում է կոմիտեի կողմից։

«Արձանագրվում է ցանկացած բան, որ մենք տեսնում ենք, այն ամփոփվում և քննարկվում է այն անձանց և իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար։ Շատերի համար ԿԽՄԿ-ի աշխատանքը տեսանելի չէ։ Կոնֆիդենցիալ երկխոսությունը միակ ձևաչափն է, որով կազմակերպությունը հնարավորություն ունի տեսակցել անձանց»,- ասել է Ամատունին։

Փետրվարի 26-ին Զառա Ամատունին ՍիվիլՆեթին հայտնել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները փետրվարին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ 

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով փետրվարի 25-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում