Գլխավոր Լրահոս

Վարդան Ղուկասյանին (Դոգ) արտաքսում է սպառնում

Վարդան Ղուկասյանին (Դոգ) արտաքսում է սպառնում

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանին արտաքսում է սպառնում։ ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցները նրան ձերբակալվել է և կալանքի տակ են պահում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։

Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։ 

ICE-ի պատասխանի համաձայն՝  միգրացիոն կանոնները խախտելու մեջ մեղադրվող օտարերկրացիները օգտվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներից, այդ թվում՝ փաստաբանի օգնության իրավունքից, արտաքսման մեղադրանքները վիճարկելու, ապացույցներ ներկայացնելու կամ ուսումնասիրելու հնարավորությունից։  

2023-ի մայիսի ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի (Դոգ) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝   խոշոր չափերով շորթում կատարելու համար։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 

Օրեր առաջ «ԴՕԿ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում