Գլխավոր Լրահոս

Եթե տեսանելի քայլեր անենք, կարող է գերիները երբևիցե չվերադառնան․ Ալեն Սիմոնյան

Եթե տեսանելի քայլեր անենք, կարող է գերիները երբևիցե չվերադառնան․ Ալեն Սիմոնյան

Եթե տեսանելի քայլեր անենք, կարող է գերիները երբևիցե չվերադառնան։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմության մեղադրանքները, որ իշխանությունը քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր հայերին հետ վերադարձնելու համար, Ալեն Սիմոնյանը չի ընդունում։ ԱԺ նախագահի խոսքով՝ 150 հաստատված գերի է Հայաստան վերադարձել, և դա իշխանության բանակցությունների արդյունքն է, «ինչո՞ւ սա որպես դրական գործողություն չի բարձրաձայնում մեր ընդդիմությունը»,- ասում է Սիմոնյանը։ 

Խորհրդարանի ղեկավարը վստահեցրել է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ գերիների վերադարձի հարցը եղել է բանակցային սեղանին։

«Այդ հարցը նույնիսկ առաջնային է եղել, և ես մտավախություն ունեմ, որ հանդիպումները չշարունակելու պատճառներից, եթե ոչ հիմնականը, ապա  մեկը եղել է այն, որ ես շատ եմ պնդել։ Ասեմ ավելին, այսօր ես գերիներից մեկի հարազատներից մեկի հետ հանդիպում ունեմ, որը պարբերական բնույթ է կրում։ Այնպես որ, եթե ուզում եք գերիները շուտ վերադառնան, իսկ ես վստահ եմ, որ դուք ուզում եք, եկեք այդ թեմային շատ ձեռք մի տվեք, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է»,- ասել է Սիմոնյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը տպավորություն ունի, որ իշխանությունը շահագրգիչ չէ վերադարձնել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ալեն Սիմոնյանը հակադարձեց՝ «նրանք բոլորը մեր հայրենակիցներն են, և նրանց վերադարձի հետ կապված բոլոր քայլերն արվել և արվելու են»։ 

«Ուղղակի հիմա այդ դատավարության աղմուկը բարձր է, բոլորը շուտափույթ որոշումներ և լուծումներ են ուզում։ Հաշվի առնելով ովքեր են դատավարությունն իրականացնում և ինչու, ինչ հեռահար նպատակներ ունեն, ես կարծում եմ, որ այս փուլում շատ դժվար է լինելու, բայց դա չի նշանակում, որ փորձերն ու աշխատանքներն այդ ուղղությամբ չեն շարունակվում»,- ընդգծել է Աժ նախագահը։

Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը՝ չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Բաքուն պահում է ևս 32 հայ գերու։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում