Գլխավոր Լրահոս

Բաքվի դատավարությունն անձնական վրեժ է ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ․ հայտարարություն

Բաքվի դատավարությունն անձնական վրեժ է ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ․ հայտարարություն

Բաքվի դատավարությունն անձնական վրեժ է ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ։ «Լազարևյան ակումբը» դատապարտել է հայ ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող շինծու դատական գործընթացը։

ԱՊՀ երկրների ինստիտուտը և Միջազգային «Լազարևյան ակումբը»՝  «Բաքվի դատարանը. ինչի կհանգեցնի վրեժխնդրության ցանկությունը» խորագրով կլոր սեղան է կազմակերպել, որի մասնակիցները դատապարտել են Բաքվի իշխանությունների գործողությունները՝ նշելով, որ դատավարությունն ունի բացառապես քաղաքական բնույթ, հանդիսանում է անձնական վրեժ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ և ուղեկցվում է հայկական մշակույթն ու պատմությունն արհամարհելով։

Մասնակիցները կոչ են արել ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ջանքերը, դիտարկել տեղի ունեցողը որպես հնարավոր ցեղասպանություն։

Կլոր սեղանի մասնակիցները որոշել են շարունակել աշխատանքը գործի հրապարակայնացման ուղղությամբ, միավորել հասարակական կազմակերպությունների և սփյուռքի ջանքերը, պահանջել արդարություն և պաշտպանել հայ քաղաքական բանտարկյալների իրավունքները։

2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Ռազմական դատարանի առջև նրանցից բացի կանգնած է ևս ութ հոգի։

Ադրբեջանը շինծու մեղադրանքներով դատական գործընթաց է սկսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։ Մեղադրանքները պառնում են մինչև ցմահ ազատազրկում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում