Գլխավոր Լրահոս

Մանե Թանդիլյանի առողջական վիճակը լավ չէ․ բժիշկները հորդորում են դադարեցնել հացադուլը․ Մեսրոպ Առաքելյան

Մանե Թանդիլյանի առողջական վիճակը լավ չէ․ բժիշկները հորդորում են դադարեցնել հացադուլը․ Մեսրոպ Առաքելյան

Մանե Թանդիլյանի առողջական վիճակն այս պահին լավ չէ։ Բժիշկները հորդորում են դադարեցնել հացադուլը։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Այս պահին Մանե Թանդիլյանը հիվանդանոցում հետազոտություններ է անցնում»,- ասաց Առաքելյանը։

Հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանն այսօր Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանե Թանդիլյանը մարտի 1-ից հացադուլ է սկսել, խնդրելով Արցախի նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ 

Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան իր նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Հացադուլի պատճառով փետրվարի 25-ին նրա ինքնազգացողությունը վատացել էր Բաքվի դատարանում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում