Գլխավոր Լրահոս

Իրավական միջամտությունը շատ կարևոր միջոց է՝ գերիների հարցում կոնկրետ նպատակների հասնելու համար․ ՄԻՊ

Իրավական միջամտությունը շատ կարևոր միջոց է՝ գերիների հարցում կոնկրետ նպատակների հասնելու համար․ ՄԻՊ

Իրավական միջամտությունը շատ կարևոր հնարավորություն և միջոց է քաղաքական հարթակներում Բաքվում պահվող հայ գերիների հարցում կոնկրետ նպատակների հասնելու համար: Այս մասին Կառավարությունում ճեպազրույցի ճամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի համար ձեռնարկվող քայլերին, Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ հարցեր կան, որոնց մասին չի կարելի հրապարակային խոսել, քանի որ այն կարող է սկզբունքի խախտում լինել։ 

«Միջազգային հարթակներում այս խնդիրների լուծումը նրանով չի պայմանավորված, թե ինչքան բարձր ես խնդրի վերաբերյալ խոսում, կամ ինչքան վիրավորանքներով լի արտահայտություններով ես խոսում, դա պետք է ունենա ճիշտ մարտավարություն»,- ասաց պաշտպանը:

Մանասյանի խոսքով, գերիների հարցով նա հաղորդակցության մեջ է միջազգային գործընկերների հետ, ինչպես նաև հստակ իրավական վերլուծություններ է անում։

«Մի մասին դուք էլ եք ծանոթ, որովհետև հրապարակային խոսել եմ այդ մասին, բայց մի մասը հնարավոր չէ հրապարակային ներկայացնել՝ այդ թվում նշված անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ կապված զգայունության հանգամանքը նկատի ունենալով»,- նշեց պաշտպանը:

Մանասյանի խոսքով, մտահոգությունները շատ են՝ Բաքվի բանտում հայերի նկատմամբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի մասով։

«Ես ինքս բազմիցս նշել եմ, որ անկախ ամեն ինչից՝ չի կարելի պատկերացնել անկախ և անկողմնակալ դատավարություն Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ»,- ասաց Մանասյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում