Գլխավոր Լրահոս

Մարդու իրավունքների պաշտպանն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների հարցը

Մարդու իրավունքների պաշտպանն ու ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են գերիների հարցը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարը քննարկել են  գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ:

Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:

Պաշտպանը վերահաստատել  է իր հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում