Գլխավոր Լրահոս

Ցույց Բեռլինում՝ ի պաշտպանություն հայ գերիների

Ցույց Բեռլինում՝ ի պաշտպանություն հայ գերիների

Ադրբեջանի ապօրինի դատավարությունների դեմ անհապաղ միջոցներ ձեռնարկելու կոչով Բեռլինում մարտի 10-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ակցիային մասնակցել են նշանավոր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի (ZAD)-ի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը, որն իր ելույթում ընդգծել է հայերի համակարգված հալածանքները և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին որպես սակարկության գործիք օգտագործելը բանակցություններում: 

«Ձերբակալվածները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, ապրում են անմարդկային պայմաններում: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին է հաղորդվում։ Վարդանյանն այս պահին հացադուլի մեջ է, և նրա կյանքը մեծ վտանգի տակ է։ Մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Սպանգենբերգը։

Ակցիայի մասնակիցները բարձրաձայնել են Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների մասին, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների: Նրանք դիմել են Եվրամիությանը, Գերմանիային և Ֆրանսիային՝ պահանջելով հետևյալ քայլերը.

  1. Նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների և կառույցների դեմ, ովքեր պատասխանատու են հայ բանտարկյալների անօրինական կալանքի և խոշտանգումների համար:
  2. Ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ թույլատրելու ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին և Միջազգային Կարմիր Խաչին մոնիտորինգ իրականացնել բանտերում:
  3. Պահանջել բոլոր հայ կալանավորների անհապաղ և անվերապահ ազատ արձակում՝ համաձայն միջազգային պարտավորությունների:
  4. Հետաքննել և կանխել օկուպացված Արցախում հայկական մշակութային և կրոնական վայրերի ոչնչացումը:
  5. Ստեղծել միջազգային պաշտպանության մեխանիզմներ՝ տեղահանված հայերի անվտանգ վերադարձն իրենց հայրենիք ապահովելու համար:

Իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան ծրագրում է ցույցեր անցկացնել ամբողջ Եվրոպայում:  Կոալիցիան պաշտոնական միջնորդություն կներկայացնի Եվրախորհրդարան՝ կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են արել եվրոպացի քաղաքացիներին բարձրացնել իրազեկվածությունը և ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ պայքարելու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումների դեմ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում