Գլխավոր Լրահոս

Արցախի բենզինի պայթյունի զոհվածների հարազատները դիմում են ՀՀ կառավարությանը

Արցախի բենզինի պայթյունի զոհվածների հարազատները դիմում են ՀՀ կառավարությանը

Արցախի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատները բաց նամակով դիմել են Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով պայթյունը ճանաչել ռազմական գործողության հետևանք և տրամադրել համարժեք սոցիալական աջակցություն։

2023-ի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտին հարակից բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ, 21-ը անհետ կորել է։ Առ այսօր պայթյունի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին սոցիալական որևէ առանձնացված աջակցություն չի տրամադրվել։

Զոհվածների հարազատները Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին ու պաշտպանության նախարարությանն ուղղված իրենց բաց նամակով խնդրում են  պայթյունը ճանաչել որպես ռազմական գործողությունների հետևանք, լուծել պայթյունի հետևանքով զոհված, անհետ կորած անձանց ընտանիքներին հատուցման հարցը՝ համարժեք սոցիալական աջակցություն ցուցաբերելով պայթյունից տուժած բոլոր անձանց ու ընտանիքներին:

Նրանք շեշտում են, որ չնայած բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող բնակվարձի աջակցությանը՝  իրենք ունեն լրացուցիչ աջակցության կարիք. «Բայց մեկ տարուց ավելի է՝ այս խնդիրը անտեսվում է, այդպես էլ որևէ հստակ որոշում և ծրագիր չի ձևավորվում»։

Զոհվածների ընտանիքներն առ այսօր բազմաթիվ գրավոր դիմումներ են ուղղել ՀՀ պետական տարբեր մարմինների՝ Վարչապետի աշխատակազմին, Պաշտպանության նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը.

«Ի պատասխան մեր դիմումների՝ ստացել ենք միայն ձևական պատասխաններ, որոնցում նշվում է, որ հարցը «դուրս է տվյալ մարմնի լիազորությունների շրջանակից» կամ «դեռևս քննարկվում է»»,- նշված է նամակում։ 

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հարազատներից մեկի դիմումին ի պատասխան հայտնել էր, որ նման իրավիճակները հավասարեցված չեն մարտական գործողություններին, իսկ պայթյունի հետևանքով կերակրողին կորցրած ընտանիքները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության՝ իրենց տարածքային կենտրոն՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակային իրավունքն իրացնելու համար։ 

Նամակը ստորագրել է պայթյունի հետևանքով զոհվածների 97 հարազատ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում