Գլխավոր Լրահոս

Հայաստանն ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում. Ռուբինյան

Հայաստանն ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում. Ռուբինյան

Հայաստանն ակնկալում է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը կներառի դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաշրջափակում։ Այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ թուրքական «NTV» հեռուստաալիքի հետ զրույցում, փոխանցում է Ermenihaber-ը։ 

«Հայաստանն ամբողջովին պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, և այդ հարցում Հայաստանի մոտեցումը գործընթացի սկզբից մինչև այսօր չի փոխվել»,- ասել է նա։

Խոսելով կարգավորման գործընթացի մասին՝ Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանն առանց որևէ նախապայմանի։ 

Նա ասել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին։ Ռուբինյանն ընդգծել է, որ հայկական կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է, և նույնն ակնկալում են թուրք գործընկերներից։ Ռուբինյանի խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգելու կամ վերակառուցելու սահմանին գտնվող կամուրջը։ 

«Մինչև օրս ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022-ին»- ասել է Ռուբինյանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում