Գլխավոր Լրահոս

Համայնքային գույքի օտարման գործընթացում ձևականություններ կան. Աննա Վարդապետյան

Համայնքային գույքի օտարման գործընթացում ձևականություններ կան. Աննա Վարդապետյան

Համայնքային գույքերի աճուրդների անցկացման կարգը պետք է փոխել, կարծում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Այդ մասին նա հայտարարեց մարտի 13-ին կառավարության նիստին՝ անդրադառնալով համայնքային գույքերի վաճառքի հարցերին։

«Անհրաժեշտ է աճուրդների անցկացման կարգի փոփոխություն իրականացնել՝ ապահովելով հանրայնությունը, քանի որ ներկայում մի քանի հարթակում ձևական հայտարարություն են իրականացնում՝ գործընթացը համարելով հրապարակային։ Այս հարցում խնդիր ունենք, և սա համայնքների պարտականությունն է, ոչ թե կառավարության»,- ասաց Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազի խոսքով՝ աճուրդը պետք է անպայման իրականացվի շուկայական գնով։ Նա նաև առաջարկեց որոշակի կատեգորիայի հողեր թողնել անօտարելի։

«Այսօր ունենք իրավիճակներ, երբ փաստացի արոտավայրի տարածքում այգի է կառուցված։ Այդ հողերը շարունակում են հաշվառվել որպես արոտավայր, ինչը նշանակում է, որ դրանց համար վճարվում են չնչին վարձավճարներ»,- ամփոփեց Աննա Վարդապետյանը։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում