Գլխավոր Լրահոս

Ալիևը քննադատել է զենքի մատակարարումները Հայաստանին 

Ալիևը քննադատել է զենքի մատակարարումները Հայաստանին 

Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքն ուղղված է մեր դեմ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի 12-րդ բլոբալ ֆորումի բացմանը, հաղորդում են ադրբեջանական լրատավմիջոցները։ 

«Հնարավոր է, որ այսօր դրանք [զենքերը] պահանջվում են այլ տեղ, սակայն այդ զենքն ուղարկվում է Հայաստան»,- ասել է նա:

Նա քննադատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը՝ նշելով, որ այն իրականում «ԵՄ հետախուզական առաքելություն է». «Նրանք գիշեր-ցերեկ կանգնած են մեր սահմաններին, լրտեսների պես դիտարկելով հարմար ճեղքեր՝ մեզ մոտ թափանցելու համար: Մեր տրամադրության տակ կան նաև բավարար հետախուզական տվյալներ այդպիսի ընտրողական դիտորդական առաքելության մասին»:

Ալիևը քննադատել է նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որը պաշտոնավարման ժամանակ ակտիվ ներգրավվածություն ուներ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: 

«Բլինքենի քաղաքականությունը փաստացի զրոյացրել է ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները: Մենք այդ հարաբերությունները կառուցել ենք տասնամյակների ընթացքում: Մենք եղել ենք ԱՄՆ-ի հուսալի և մոտ գործընկեր, և նրանք եղել են մեզ հետ: Իսկ երբ նրանք մեր կարիքը ունեին, մենք նրանց կողքին էինք՝ երբ խոսքը Իրաքի մասին էր, երբ խոսքը Աֆղանստանի մասին էր... ՆԱՏՕ-ի անդամ չլինելով՝ Ադրբեջանը 2001-ին միացավ Աֆղանստանում գործողություններին: Հենց մեր [զորակազմն] էր, որ վերջինը լքեց այդ երկիրը», - ասել է Ալիևը: «Սակայն մեր հեռանալուց հետո մեր դեմ պատժամիջոցներ կիրառվեցին, և դա մեծ հիասթափություն առաջացրեց Ադրբեջանում»,- ասել է նա:

Ալիևն ասել է, որ երբեմն խաղաղության հասնելու և արդարությունը վերականգնելու համար հարկավոր է ուժ կիրառել. «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է Եվրամիությունը փոխում իր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով մեծացնել ռազմական ներուժը: Մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ ռեսուրսներ են ծախսում սեփական ռազմական ներուժի և ենթակառուցվածքների ամրապնդման համար: Մենք դրանով զբաղվում ենք արդեն առնվազն 20 տարի՝ 2005-ից: Այդ ժամանակից ի վեր մենք ստեղծել ենք հզոր բանակ: Այդ բանակն ազատագրել է մեր տարածքները, վերջ է դրել անջատողականությանը, և դրանով մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը լիովին վերականգնվել են»:

Ալիևը նշել է, թե Ադրբեջանը խաղաղության է ձգտում. «Մենք պետք է հաստատենք խաղաղություն Հարավային Կովկասում: Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին և, ըստ էության, խաղաղության համաձայնագրի հեղինակն է»: Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում