Գլխավոր Լրահոս

«Ջանք չենք խնայում». Միրզոյանը՝ գերիներին վերադարձնելու մասին

«Ջանք չենք խնայում». Միրզոյանը՝ գերիներին վերադարձնելու մասին

Հայաստանի իշխանությունը ջանք չի խնայում Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում վստահեցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին: 

«Մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել: Եվ դա անում ենք ոչ թե ձեր ասելով, այլ դա մեր պարտքն է՝ անում ենք: Մենք համոզված ենք, որ պետք է ջանք չխնայենք այդ ուղղությամբ և չենք խնայում: Ուրիշ բան, որ արդեն բավականին ժամանակ այս հարցում հաջողություն չկա, ո՞վ կարող է դա ժխտել», - ասաց Միրզոյանը: 

Հարցին, թե ե՞րբ հաջողություն կլինի՝ Միրզոյանը պատասխանեց. «Երբ, որ կլինի, երբ կկարողանանք արձանագրել դա: Եվ դա ձեր «խաթր» չէ և ձեր պահանջից վախենալով չէ, այլ, որովհետև դա մեր պարտքն է»: 

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը։ Նրանցից 16-ին Ադրբեջանը կեղծ մեղադրանքներ է առաջադրել և անցկացնում է շինծու դատավարություններ։ 

Եվրախորհրդարանը մարտի 13-ին հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Կոչ է արվել նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում