«Մինչև խաղաղության պայմանագիր չստորագրվի, կայունություն չի լինի», հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում։
Խոսելով Հայաստանի հարաբերությունների մասին նա ասել է հետևյալը. «Անգամ ներկա ժամանակահատվածում՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հինգ տարի հետո, մեր և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր չկա։ Այո, հանգիստ է, կորուստներ չկան, ինչը մեծ առավելություն է ներկա իրավիճակում։ Սակայն մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, կայունություն չի լինի»։
Ըստ Ալիևի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ 30 տարի հրադադար էր, սակայն այն պատերազմի ավարտ չէր նշանակում։ «Միայն տրանսֆորմացիա էր տեղի ունեցել, իսկ պատերազմն ավարտվում է միայն խաղաղության պայմանագրի կնքման պարագայում», - ասել է նա։
Մարտի 13-ին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները՝ եզրափակելով տևական ժամանակ բաց մնացած երկու հարցի վերաբերյալ քննարկումները։ Դրանք վերաբերում էին սահմանից երրորդ ուժերի դուրս բերմանն ու փոխադարձության սկզբունքով միջազգային հայցերի հետկանչին։
Civilnet











